Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ թիվ 2 սկզբնական կազմակերպության ժողովը

26.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ Երևանի քաղաքի Ավանում տեղի ունեցավ ՀՀԿ թիվ 2 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 58 անդամներից մասնակցում էին 51-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ թիվ 2 սկզբնական կազմակերպության նախագահ Արարատ Մարկոսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արարատ Մարկոսյանի և Վազգեն Կարախանյանի թեկնածություն՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:
 

← Վերադառնալ ցուցակին