Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության <գ. Արմավիր> սկզբնական կազմակերպության ժողով

26.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության <գ..Արմավիր> սկզբնական կազմակերպության ժողովը, որին 76 անդամներից մասնակցում էին 59-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Ռաֆիկ Մարգարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Ռաֆիկ Մարգարյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Արտակ Առաքելյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ Ռաֆիկ Մարգարյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Ռաֆիկ Մարգարյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի: 

← Վերադառնալ ցուցակին