Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Գավառի սկզբնական կազմակերպության ժողով
26.10.2012
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Գավառի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 282 անդամներից մասնակցում էին 152-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Ազատավանի սկզբնական կազմակերպության նախագահ Թ.Զարդարյանը:
Ժողովին ներկա անդամները Ժողովի օրակարգը հաստատեինց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
ՀՀԿ անդամ Ա. Արզաքանցյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածուներ առաջադրել Գարիկ Բադալյանին, Թադևոս Զարդարյանին, Վարդուհի Մնացականյանին և Նիկոլայ Նալբանդյանին:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և ընտրեցին՝ Գարիկ Բադալյանին, Թադևոս Զարդարյանին, Վարդուհի Մնացականյանին և Նիկոլայ Նալբանդյանին որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:
Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև սկզբնական կազմակերպության ընդհանուր կազմակերպչական հարցեր և հանձնվեցին անդամատոմսեր: