Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Բուլղարիայի դեսպանին
26.10.2012

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին:
Կողմերը կարեւորեցին հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների խորացումը, միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը, առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը: Անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրներին:
Դեսպանը Հովիկ Աբրահամյանին փոխանցեց Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Ցեցկա Ցաչեւայի` Բուլղարիա պաշտոնական այցի հրավերը: