Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Չարենցավանի շրջանային կազմակերպության Ալափարսի սկզբնական կազմակերպության ժողով
26.10.2012
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Չարենցավանի շրջանային կազմակերպության Ալափարսի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 241 անդամներից մասնակցում էին 152-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Չարենցավանի սկզբնական կազմակերպության նախագահ Շավարշ Արտաշյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
Վարդան Վարդանյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակների թեկնածուներ առաջադրել Գայանե Փանոսյանին և Գարիկ Չիլինգարյանին:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Գայանե Փանոսյանի և Գարիկ Չիլինգարյանի թեկնածությունները` որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:
Քննարկվեց և հավանության արժանացավ նաև հարակից այլ հարցեր: