Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Բայանդուրի սկզբնական կազմակերպության ժողով
26.10.2012
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ Շիրակի մարզի Բայանդուր գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Բայանդուրի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 17 անդամներից մասնակցում էին 11-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Բայանդուրի սկզբնական կազմակերպության նախագահ Բաղդասարյան Սիմֆերը:
Ժողովին ներկա անդամները Ժողովի օրակարգը հաստատեինց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության անդամ Արթուր Կարապետյանը: Քննարկվեցին նաև հարակից այլ հարցեր: