Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Երևանի Ավանի տարածքային կազմակերպության N28 սկզբնական կազմակերպության ժողով

26.10.2012

Հոկտեմբերի 26-ին ՀՀԿ Ավանի Տ/Կ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ Երևանի Ավանի տարածքային կազմակերպության N28 սկզբնական կազմակերպության ժողով:
Կազմակերպության ժողովին մասնակցում էին բոլոր 30 անդամները:
Ժողովը վարում էր ՀՀԿ Երևանի Ավանի տարածքային կազմակերպության N28 սկզբնական կազմակերպության նախագահ Սերոբ Կարապետյանը:
ՀՀԿ Ավանի Տ/Կ կենտրոնական գրասենյակում N28 սկզբնական կազմակերպության ժողովի անդամները միաձայն հաստատեցին սզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետով որոշվեցին որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ նշանակել սկզբնական կազմակերպության նախագահ Սերոբ Կարապետյանին:
Օրակարգի երրորդ հարցի շրջանակներում քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին