Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Գանձաքարի սկզբնական կազմակերպության ժողով
26.10.2012
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Գանձաքարի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 204 անդամներից մասնակցում էին 121-ը: Սկզբնական կազմակերպության ժողովը վարում էր ՀՀԿ Գանձաքարի սկզբնական կազմակերպության նախագահ Շահեն Շահինյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ ընտրվեցին կազմակերպության ղեկավար Շահեն Շահինյանը և կազմակերպության անդամ Մխիթար Մելիքսեթյանը: