Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Լեռնահայաստանի սկզբնական կազմակերպության ժողով

25.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 25 - ին, տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմկաերպության, Գորիսի շրջանային կազմակերպության, Լեռնահայաստանի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 57 անդամներից մասնակցում էին 48-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Լեռնահայաստանի սկզբնական կազմակերպության նախագահ Սիրուշ Ակլունցը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
Սիրուշ Ակլունցն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Սաշիկ Սասունի Խաչատրյանին:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սաշիկ Սասունի Խաչատրյանին`որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:
Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև հարակից այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին