Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության Խանջյան սկզբնական կազմակերպության ժողով

25.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության Խանջյանի սկզբնական կազմակերպության ժողովը, որին 82 անդամներից մասնակցում էին 79-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Սամվել Ավագյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Սամվել Ավագյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Արծրունի Խաչատրյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Սամվել Ավագյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Սամվել Ավագյանի թեկնածությունը ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: 

← Վերադառնալ ցուցակին