Լուրեր

ՀՀԿ Դավթաշենի տարածքային կազմակերպության թիվ 5 սկզբնական կազմակերպության ժողով

25.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀԿ Դավթաշենի տարածքային կազմակերպության թիվ 5 սկզբնական կազմակերպության ժողովը, որին 89 անդամներից մասնակցում էին 74-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց վերջինիս նախագահ Սերգեյ Պետրոսյանը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
ՀՀԿ Դավթաշենի տարածքային կազմակերպության թիվ 5 սկզբնական կազմակերպության անդամ Էդիկ Ալեքսանյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածուներ առաջադրել Սերգեյ Հրաչիկի Պետրոսյանին և Միլա Երվանդի Խալափյանին:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերգեյ Հրաչիկի Պետրոսյանին և Միլա Երվանդի Խալափյանին որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ: 

← Վերադառնալ ցուցակին