Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Բերդաձորի սկզբնական կազմակերպության ժողով

25.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 25 - ին, տեղի ունեցավ ՀՀԿ Բերդաձորի տարածքային կազմկաերպության, Գորիսի շրջանային կազմակերպության, Բերդաձորի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 68 անդամներից մասնակցում էին 51-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Բերդաձորի սկզբնական կազմակերպության նախագահ Արա Միքայելյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
Արա Միքայելյանը առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Յուրա Սերյոժայի Սաֆարյանին:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Յուրա Սերյոժայի Սաֆարյանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:
Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև հարակից այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին