Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Արաբկիրի թիվ 27 սկզբնական կազմակերպության ժողովը

25.10.2012

 Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 27 սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 91 անդամներից մասնակցում էին 64-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Արաբլիր թիվ 27 սկզբնական կազմակերպության նախագահ Հովհաննես Մարությանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Հովհաննես Մարությանը: Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև մի շարք հարակից հարցեր:

← Վերադառնալ ցուցակին