Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Եղեգնաձորի թիվ 2 սկզբնական կազմակերպության ժողով

24.10.2012

Հոկտեմբերի 24-ին , ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Եղեգնաձորի շրջանային կազմակերպության , Եղեգնաձորի թիվ 2 սկզբնական կազմակերպության ժողով: Սկզբնական կազմակերպության 67 անդամներից ժողովին ներկա էին 41-ը: Եղեգնաձորի թիվ 2 սկզբնական կազմակերպության ներկա անդամները միաձայն հաստատեցին ժողովի օրակարգը;
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում, որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, առաջադըրել ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին: Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ առաջադրվեցին և քվեարկությամբ հաստատվեցին Անահիտ Կարապետյանն և Արթուր Հովսեփյանը: 

← Վերադառնալ ցուցակին