Լուրեր

ՀՀԿ Նորք-Մարաշի տարածքային կազմակերպության թիվ 4 սկզբնական կազմակերպության ժողով

24.10.2012

 2012 թվականի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՀԿ Նորք-Մարաշի տարածքային կազմակերպության թիվ 4 սկզբնական կազմակերպության ժողովը, որին 43 անդամներից մասնակցում էին 40-ը: Ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Բյուզանդ Թերզյանը:
Սկզբնական կազմակերպության ժողովի անդամները միաձայն հաստատեցին ս/կ-ի օրակարգը:
Բյուզանդ Թերզյանը Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջարկեց առաջադրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու: ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջադրեցին և քվեարկությամբ հաստատեցին Արմեն Պողոսյանին:

← Վերադառնալ ցուցակին