Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Սոս Սարգսյանին
24.10.2012

Հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այցելեց «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ իր ապաքինումն է շարունակում բեմի եւ կինոյի Վարպետը: Շնորհավորելով սիրված դերասանին ծննդյան 83-րդ ամյակի կապակցությամբ՝ խորհրդարանի ղեվավարը բարձր գնահատեց Սոս Սարգսյանի վաստակը թատերական արվեստում, Վարպետի մանկավարժական ու հասարակական գործունեությունը: Շուտափույթ ապաքինում մաղթելով մեծանուն արվեստագետին՝ Հովիկ Աբրահամյանը Սոս Սարգսյանին նվիրեց ԱԺ նախագահի անվանական ժամացույց: