Լուրեր

Տեղի ունեցան ՀՀԿ Վ.Գետաշենի թիվ 1, թիվ 2 սկզբնական կազմակերպությունների ժողովներ

24.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վ.Գետաշեն գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Վ.Գետաշենի թիվ 1, թիվ 2 սկզբնական կազմակերպությունների ժողովներ: Կազմակերպության 170 անդամներից մասնակցում էին 70-ը: Ժողովը վարում էր Ռ.Ղուկասյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում Ժ.Խլղաթյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Արտուշ Ղուկասյանին և Ռուբիկ Ղուկասյանին: Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Ա.Ղուկասյանի և Ռ.Ղուկասյանի թեկնածությունները` որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակնր:
Ժողովի ընթացքում քննարկվեց նաև հարակից այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին