Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության «Սարդարապատ» սկզբնական կազմակերպության ժողով

24.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության «Սարդարապատ» սկզբնական կազմակերպության ժողովը, որին 319 անդամներից մասնակցում էին 183-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Բաբկեն Վարդանյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Բաբկեն Վարդանյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Գ.Դանիելյանը առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Բաբկեն Վարդանյանին, Անահիտ Մանուկյանին , Հովհաննես Պետրոսյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Բաբկեն Վարդանյանին, Անահիտ Մանուկյանին , Հովհաննես Պետրոսյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակների:

← Վերադառնալ ցուցակին