Լուրեր
ՀՀԿ Քանքաքեռ - Զեյթունի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ ընտրվեց Գևորգ Ղազարյանը
24.10.2012
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Քանքաքեռ-Զեյթունի տարածքային կազմակերպության խորհրդի նիստ:
Նիստին մասնակցում էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ,կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը և այլք:
Իր դիմումի համաձայն՝ ՀՀԿ Քանքաքեռ-Զեյթունի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվեց Արայիկ Քոթանջյանը:
Ժողովի արդյունքում, որպես ՀՀԿ Քանքաքեռ-Զեյթունի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, միաձայն ընտրվեց ՀՀԿ Քանքաքեռ-Զեյթունի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ, Քանքաքեռ-Զեյթունի վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանը:
ՀՀԿ կազմակերպչական հանձնածողով