Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Նոր ուղի սկզբնական կազմակերպության ժողով
24.10.2012
![](http://www.hhk.am/files/n_pics/2640_s.jpg)
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ՀՀ Արարատի մարզի Նոր ուղի գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Նոր ուղու սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 68 անդամներից մասնակցում էին 60-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Նոր ուղու սկզբնական կազմակերպության նախագահ Վազգեն Վարդանյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Վազգեն Վարդանյանը: Քննարկվեց նաև սկզբնական կազմակերպության տարեկան գործունեույան հաշվետվությունը. ՀՀԿ Նոր Ուղու Ս/Կ մեկ տարվա կատարած աշխատանքները գնահատվեցին բավարար: