Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Լիճքի և Ծովասարի սկզբնական կազմակերպության ժողովը

24.10.2012

 2012 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Լիճքի և Ծովասարի սկզբնական կազմակերպության ժողովը, որին 79 անդամներից մասնակցում էին 40-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Գնել Գրիգորյանը : Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Գնել Գրիգորյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Գնել Գրիգորյանը:

← Վերադառնալ ցուցակին