Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Լիճքի և Ծովասարի սկզբնական կազմակերպության ժողովը
24.10.2012
							 2012 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Լիճքի  և Ծովասարի  սկզբնական կազմակերպության ժողովը, որին 79  անդամներից մասնակցում էին 40-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Գնել Գրիգորյանը : Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Գնել Գրիգորյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին: 
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Գնել Գրիգորյանը:
