Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Իջևանի թիվ 4 սկզբնական կազմակերպության ժողովը

24.10.2012

 2012 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Իջևանի թիվ 4 սկզբնական կազմակերպության ժողովը, որին 189 անդամներից մասնակցում էին 111-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Կամո Այվազյան : Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Կամո Այվազյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ ընտրվեցին Վարդուհի Աբազյանը և Նիկոլայ Ղալթախչյանը:

← Վերադառնալ ցուցակին