Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Գինեվետի սկզբնական կազմակերպության ժողով
24.10.2012
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ՀՀ Արարատի մարզի Գինեվետ գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Գինեվետի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 44 անդամներից մասնակցում էին 39-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Գինեվետի սկզբնական կազմակերպության նախագահ Միսակ Սանթոյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու: Քննարկվեց նաև սկզբնական կազմակերպության տարեկան գործունեույան հաշվետվությունը. ՀՀԿ Գինեվետի սկզբնական կազմակերպության մեկ տարվա կատարած աշխատանքները գնահատվեցին բավարար: