Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Դիտակի սկզբնական կազմակերպության ժողով

24.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ՀՀ Արարատի մարզի Դիտակ գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Դիտակի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 60 անդամներից մասնակցում էին 43-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Բերդկունքի սկզբնական կազմակերպության նախագահ Ս.Սրապոյանը:
Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Ս.Սրապոյանը: Քննարկվեց և հավանության արժանացավ նաև սկզբնական կազմակերպության տարեկան գործունեույան հաշվետվությունը: 

← Վերադառնալ ցուցակին