Լուրեր
ՀՀԿ Դավթաշենի տարածքային կազմակերպության թիվ 4 սկզբնական կազմակերպության ժողով
24.10.2012
![](http://www.hhk.am/files/n_pics/2643_s.jpg)
2012 թվականի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՀԿ Դավթաշենի տարածքային կազմակերպության թիվ 4 սկզբնական կազմակերպության ժողովը, որին 98 անդամներից մասնակցում էին 80-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց վերջինիս նախագահ Անուշ Նավասարդյանը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
ՀՀԿ Դավթաշենի տարածքային կազմակերպության թիվ 4 սկզբնական կազմակերպության անդամ Աննա Դավթյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածուներ առաջադրել Անուշ Աշոտի Նավասարդյանին և Ռոբերտ Ասքանազի Մակարյանին :
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Անուշ Աշոտի Նավասարդյանին և Ռոբերտ Ասքանազի Մակարյանին որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ: