Լուրեր

ՀՀԿ Տավուշի տարածքային կազմակերպության ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության Չորաթանի սկզբնական կազմակերպության ժողով

24.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՀԿ Տավուշի տարածքային կազմակերպության ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության Չորաթանի սկզբնական կազմակերպության ժողովը, որին 50 անդամներից մասնակցում էին 36-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Չորաթանի սկզբնական կազմակերպության նախագահ Վարուժան Վոլոդյայի Բաղմանյանը:
Սկզբնական կազմակերպության ժողովի անդամները միաձայն հաստատեցին ս/կ-ի օրակարգը:
Վարուժան Բաղմանյանը Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջարկեց առաջադրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու: ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջադրեցին և քվեարկությամբ հաստատեցին Վարուժան Բաղմանյանին:

← Վերադառնալ ցուցակին