Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Բերդկունքի սկզբնական կազմակերպության ժողով

24.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Բերդկունքի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 20 անդամներից մասնակցում էին 16-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Բերդկունքի սկզբնական կազմակերպության նախագահ Բաբկեն Դադիկյանը:
Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Բաբկեն Դադիկյանը: Քննարկվեց և հավանության արժանացավ նաև սկզբնական կազմակերպության տարեկան գործունեույան հաշվետվությունը: 

← Վերադառնալ ցուցակին