Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի սկզբնական կազմակերպության ժողով

24.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ՀՀ Արարատի մարզի Բաղրամյան գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 162 անդամներից մասնակցում էին 112-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Ազատավանի սկզբնական կազմակերպության նախագահ Սոսիկ Բենյամինյանը:
Բաղրամյանի սկզբնական կազմակերպության ժողովի անդամները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Սոսիկ Բենյամինյանը:
Օրակարգի երրորդ կետի շրջանակներում քննարկվեց և հավանության արժանացավ նաև սկզբնական կազմակերպության տարեկան գործունեույան հաշվետվությունը: 

← Վերադառնալ ցուցակին