Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Երևանի Ավանի տարածքային կազմակերպության համար 21 սկզբնական կազմակերպության ժողովը

24.10.2012

 2012 թվականի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՀԿ Երևանի Ավանի տարածքային կազմակերպության համար 21սկզբնական կազմակերպության ժողովը, որին 98 անդամներից մասնակցում էին 51 -ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Անահիտ Հայրապետյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Անահիտ Հայրապետյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավարը՝ Անահիտ Հայրապետյանը:

← Վերադառնալ ցուցակին