Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արշալույս սկզբնական կազմակերպության ժողովը

24.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Մեծամորի շրջանային կազմակերպության ՀՀԿ Արշալույս սկզբնական կազմակերպության ժողովը, որին 63 անդամներից մասնակցում էին 48-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Զարդար Գրիգորյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Զարդար Գրիգորյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Գագիկ Շահգալդյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Զարդար Գրիգորյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Զարդար Գրիգորյանը ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին