Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Արշալույս սկզբնական կազմակերպության ժողովը
24.10.2012
							2012 թվականի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Մեծամորի շրջանային կազմակերպության  ՀՀԿ Արշալույս  սկզբնական կազմակերպության  ժողովը, որին  63 անդամներից  մասնակցում էին  48-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ   Զարդար Գրիգորյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Զարդար Գրիգորյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին: 
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Գագիկ Շահգալդյանն   առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ  համագումարի  պատվիրակի թեկնածու   առաջադրել  Զարդար Գրիգորյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին  Զարդար Գրիգորյանը ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:
