Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Արեվշատի սկզբնական կազմակերպության ժողով
24.10.2012
![](http://www.hhk.am/files/n_pics/2541_s.jpg)
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ՀՀ Արարատի մարզի Արևշատ գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Արևշատի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 151 անդամներից մասնակցում էին 118-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Ազատավանի սկզբնական կազմակերպության նախագահ Գոգոլ Նիկոլյանը:
Արևշատի սկզբնական կազմակերպության ժողովի անդամները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Գոգոլ Նիկոլյանը:
Օրակարգի երրորդ կետի շրջանակներում քննարկվեց և հավանության արժանացավ նաև սկզբնական կազմակերպության տարեկան գործունեույան հաշվետվությունը: