Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 10 սկզբնական կազմակերպության ժողովը

24.10.2012

 2012 թվականի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 10 սկզբնական կազմակերպության ժողովը, որին 82 անդամներից մասնակցում էին 48 -ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Վահե Բաբայանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Վահե Բաբայանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ ընտրվեցին Դավիթ Սարգսյանը և Վահե Բաբայանը:

← Վերադառնալ ցուցակին