Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 23 սկզբնական կազմակերպության ժողովը

24.10.2012

 2012 թվականի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 23 սկզբնական կազմակերպության ժողովը, որին 95 անդամներից մասնակցում էին 48 -ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Համլետ Զաքարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Համլետ Զաքարյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավարը՝ Համլետ Զաքարյանը:

← Վերադառնալ ցուցակին