Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության «Ալաշկերտ» սկզբնական կազմակերպության ժողով

24.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության «Ալաշկերտ» սկզբնական կազմակերպության ժողովը, որին 61 անդամներից մասնակցում էին 43-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Կարեն Հովհաննիսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Կարեն Հովհաննիսյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Կարեն Հովհաննիսյանը: 

← Վերադառնալ ցուցակին