Լուրեր

ՀՀԿ Չարենցավանի շրջանային կազմակերպության թիվ 3 սկզբնական կազմակերպության ժողով

23.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀԿ Չարենցավանի շրջանային կազմակերպության թիվ 3 սկզբնական կազմակերպության ժողովը, որին 182 անդամներից մասնակցում էին 107-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովի անդամները միաձայն հաստատեցին ս/կ-ի օրակարգը:
Սկզբնական կազմակերպության նախագահ Արամ Սայադյանը Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջարկեց առաջադրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու: ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջադրեցին և քվեարկությամբ հաստատեցին Վարդան Այվազյանին և Գառնիկ Սահակյանին:

← Վերադառնալ ցուցակին