Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության «Շենիկ» սկզբնական կազմակերպության ժողով

23.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության «Շենիկ» սկզբնական կազմակերպության ժողովը, որին 54 անդամներից մասնակցում էին 49-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Վարդգես Մելքոնյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Վարդգես Մելքոնյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Արմեն Ալեքսանյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել Վարդգես Մելքոնյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Վարդգես Մելքոնյանի ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի: 

← Վերադառնալ ցուցակին