Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության Սևանի շրջանային կազմակերպության Սևան 3 սկզբնական կազմակերպության ժողով

23.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության Սևանի շրջանային կազմակերպության Սևան 3 սկզբնական կազմակերպության ժողով:
Ժողովը վարում էր ՀՀԿ Սևան 3 սկզբնական կազմակերպության նախագահ Արսեն Եփրեմյանը:
Սևանի Շ/Կ գրասենյակում սկզբնական կազմակերպության ժողովի անդամները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում ՀՀԿ անդամ Խաժակ Մուրադյանն առաջարկեց որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Ազատի Սարգսյանին` որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ ընտրվեցին Աշոտ Ալեքսանի Ալեքսանյանը, Նաիրա Միսակի Հովսեփյանը և Վահրամ Պողոսի Հովհաննիսյանը:
Օրակարգի երրորդ հարցի շրջանակներում քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին