Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Նոր գեղի սկզբնական կազմակերպության ժողով
23.10.2012
							Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Նոր Գեղի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 43 անդամներից մասնակցում էին 31-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Նոր Գեղի սկզբնական կազմակերպության նախագահ Ֆրոնտիկ Թևոսյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն: 
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: 
Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը: 
Օրակարգի երրորդ հարցի շրջանակում քննարկվեցին սկզբնական կազմակերպության հետ կապված կազմակերպչական հարցեր: 
