Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տ/կ թիվ 36 սկզբնական կազմակերպության ժողով
23.10.2012
							Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տ/կ թիվ 36 սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 59 անդամներից ժողովին մասնակցում էին 52-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տ/կ թիվ 36 սկզբնական կազմակերպության նախագահ Նունե Առաքելյանը:
Ժողովը նախագահողի կողմից առաջարկված օրակարգն ընդունվեց միաձայն: 
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Նունե Առաքելյանը: 
Քննարկվեց և հավանության արժանացավ նաև սկզբնական կազմակերպության տարեկան գործունեույան հաշվետվությունը: 
