Լուրեր

ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության Գավառի շրջանային կազմակերպության Լճափ սկզբնական կազմակերպության ժողով

23.10.2012

Այսօր՝ hոկտեմբերի 23-ին,  տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության Գավառի շրջանային կազմակերպության Լճափ սկզբնական կազմակերպության ժողովը: Սկզբնական կազմակերպության 26 անդամներից ժողովին մասնակցում էին 20-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահը՝ Հայկ Սիմոնյանը: Ներկա անդամնները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը: Որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին:
Նարինե Պողոսյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Հայկ Անդրանիկի Սիմոնյանին:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Հայկ Անդրանիկի Սիմոնյանի թեկնածությունը` որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

← Վերադառնալ ցուցակին