Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Իջևանի թիվ 6 սկզբնական կազմակերպության ժողովը
23.10.2012
Այսօր՝ hոկտեմբերի 23-ին, ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Իջևանի թիվ 6 սկզբնական կազմակերպության ժողովը: Սկզբնական կազմակերպությունում հաշվառված Հայաստանի Հանրապետական կուսակցության 157 անդամներից ժողովին մասնակցում էին 90-ը:
Իջևանի թիվ 6 սկզբնական կազմակերպության ժողովի անդամնները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու, առաջադրել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում որոշվեցին ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակները: