Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Հաբանդի սկզբնական կազմակերպության ժողով

23.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 23 - ին, տեղի ունեցավ ՀՀԿ Սյունքի տարածքային կազմկաերպության, Գորիսի շրջանային կազմակերպության Հաբանդ սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 57 անդամներից մասնակցում էին 45-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Հաբանդի սկզբնական կազմակերպության նախագահ Ոսկան Ոսկանյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Հրաչ Սարգսյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Նելսոն Մակիչի Ոսկանյանին :
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Նելսոն Մակիչի Ոսկանյանին` որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:
Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև հարակից այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին