Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Եղեգնաձորի թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողովը

23.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում
տեղի ունեցավ ՀՀԿ Եղեգնաձորի շրջանային կազմակերպության Եղեգնաձորի
թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողովը: Սկզբնական կազմակերպության 83 անդամներից ժողովին ներկա էին 51-ը:
Եղեգնաձորի թիվ 1 սկզբնական կազմակերպությանը ներկա անդամները միաձայն հաստատեցին ժողովի օրակարգը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում առաջադրեցին և քվեարկությամբ հաստատեցին ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակին:

← Վերադառնալ ցուցակին