Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Բերդավանի սկզբնական կազմակերպության ժողով

23.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Բերդավանի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 184 անդամներից մասնակցում էին 97-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Բերդավանի սկզբնական կազմակերպության նախագահ Արարատ Գաբրիելյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Արարատ Գաբրիելյանը: 

← Վերադառնալ ցուցակին