Լուրեր

ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության ՀՀԿ Աշտարակի շրջանային կազմակերպության թիվ 5 սկզբնական կազմակերպության ժողով

23.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության ՀՀԿ Աշտարակի շրջանային կազմակերպության թիվ 5 սկզբնական կազմակերպության ժողովը, որին 26 անդամներից մասնակցում էին 21-ը: Ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Հովհաննես Փուրթոյանը:
Սկզբնական կազմակերպության ժողովի անդամները միաձայն հաստատեցին ս/կ-ի օրակարգը:
Հովհաննես Փուրթոյանը Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջարկեց առաջադրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու: ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջադրեցին և քվեարկությամբ հաստատեցին Սարգիս Արտաշեսի Սահակյանին:

 

← Վերադառնալ ցուցակին