Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության «Արտամետ» սկզբնական կազմակերպության ժողով

23.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության «Արտամետ» սկզբնական կազմակերպության ժողովը, որին 29 անդամներից մասնակցում էին 28-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Տոնական Ղազարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Տոնական Ղազարյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Խոսրով Բադեյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել Տոնական Ղազարյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Տոնական Ղազարյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի: 

← Վերադառնալ ցուցակին