Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 29 սկզբնական կազմակերպության ժողով

23.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 29 սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 60 անդամներից մասնակցում էին 33-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Ազատավանի սկզբնական կազմակերպության նախագահ Հարություն Հակոբյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետով, որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ, ընտրվեց սկզբնական կազմակերպության անդամ Հակոբ Հակոբյանը: 

← Վերադառնալ ցուցակին