Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Վարդաշենի սկզբնական կազմակերպության ժողովը
22.10.2012
Այսօր՝ hոկտեմբերի 22-ին, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Վարդաշենի սկզբնական կազմակերպության ժողովը: Սկզբնական կազմակերպությունում հաշվառված Հայաստանի Հանրապետական կուսակցության 42 անդամներից ժողովին մասնակցում էին 22-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Վարդաշենի սկզբնական կազմակերպության նախագահը՝ Արգամ Կարապետյանը:
Վարդաշենի սկզբնական կազմակերպության ժողովի անդամնները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու, առաջադրել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում որոշվեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջադրել և քվեարկությամբ հաստատել Կարապետյան Արգամին: